ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Սուրեն Սարումյանն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին

Սուրեն Սարումյանն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
14.12.2020 | 13:11

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք հայտնվելու մասին լուրերին:

«Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել, այսինքն՝ այն գծից ներս որտեղ կանգնած է մեր զորքը»,- «Արմենպրես»–ի հարցմանն ի պատասխան ասաց Սուրեն Սարումյանը: Տեղեկություններ էին տարածվել, թե Արցախի երկնքում թուրքական անօդաչու թռչող սարք է երևացել:

Դիտվել է՝ 4379

Մեկնաբանություններ